չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չավուշօղլուի խոսքերը հակասում են ՄԽ համանախագահների 20 տարիների հայտարարություններին. Իգիթյան

Չավուշօղլուի խոսքերը հակասում են ՄԽ համանախագահների 20 տարիների հայտարարություններին. Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ թուրք նախարարի կողմից արված հայտարարության հարցով՝ կապված ԼՂ-ի հետ, ԵԱՀԿ-ն հայտարարություն չի անի:

Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նա, մասնավորապես, նշեց.  «Մինսկի խմբի համանախագահներն այդ հարցով հայտարարություն չեն արել, սակայն սովորաբար անում էին։ Ինձ թվում է, որ չեն անելու, քանի որ Չավուշօղլուի հայտարարությունը կամ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքերը, հակասում են Մինսկի խմբի համանախագահների այս 20 տարիների հայտարարություններին, որովհետեւ Մինսկի խումբը միշտ նշում է սկզբունքները, որի շուրջ պետք է լուծվի հարցը։ Չավուշօղլուն չնշեց, որ ցանկացած կոնֆլիկտ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պետք լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան կարող է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում, իսկ դրանից հետո նա իր միկրոբլոգում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ ։  Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում»:

  • Կիսվել: