շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից․ Հովսեփյան

Չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից․ Հովսեփյան

Խնդիրները չափազանց շատ էին և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտատարել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց, հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները, որոշեցի, որ պետք է դրանց ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ», - ասել է Սոֆյա Հովսեփյանը, ապա անդրադարձել նաև այն մեղադրանքներին, որ, վարչապետի քվեաթերթիկը, օգտագործելով, պատգամավոր է ընտրվել:

«Իմ գործընկերները լավ գիտեն՝ ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ունի, առհասարակ: Մինչև պատգամավոր դառնալը բոլորը մարզերում ճանաչում էին ինձ, գիտեին՝ որքան եմ նվիրված երկրին»,-ասել է Սոֆյա Հովսեփյանը:

 

  • Կիսվել: