Ցավոք սրտի, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած երկրաշարժին ու ագրեսիվ գործողություններին. Գեղամ Մանուկյան
Այն քայլերով, այն ձեւով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, առանց պաշտոնական խողովակներով տեղեկացնելու, արդեն ինքնին խայտառակություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
«Այս լարված, պրկված պահին ՀՀ իշխանությունը շատ ավելի զգուշավոր պետք է գործեր, չվնասեր այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերություններին, որը մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ ընթացքն է ստանում: Պարբերաբար, ցիկլերով, նաեւ իշխանության կոճակ սեղմելով, իշխանական պատգամավորներ, իշխանական քարոզչամեքենաներ սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետո թուլացնում են, հետո նոր աշավ է բարձրանում, որ ինքնին ցույց է տալիս, թե որքան մատների արանքով են նրանք նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»;
Նա հավելեց, որ ցավոք, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած եւ երկրաշարժին, եւ այդ երկրի դեմ ագրեսիվ գործողություններին:



