ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցանկացած շենք շրջափակում ենք այնքան ժամանակ, որքան ժողովուրդը ցանկանում է․ Իշխան Սաղաթելյան

Ցանկացած շենք շրջափակում ենք այնքան ժամանակ, որքան ժողովուրդը ցանկանում է․ Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցանկացած շենք շրջափակում են այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է:

«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվել ՀՀ  քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետեւ չեն սպասարկում մեր պետության շահերը:

Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարեւոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության,  ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում  տեղի են ունենում հմաժողովրդական ընդվզման ակցիաներ, որեւէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ  ծրգրերին, որովհետեւ ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով:

Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

  • Կիսվել: