երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքեր գործադրել. Լավրով

Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքեր գործադրել. Լավրով

Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքեր գործադրել։ Այս մասին Մոսկվայում անցկացվելիք "Նոր գիտելիք" կրթական մարաթոնի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կողմերը տարբեր տեսակետներ են ունեցել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Այժմ, երբ Ղարաբաղում պատերազմն ավարտվեց, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքեր գործադրել», - հայտարարում է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել այդ ջանքերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: