հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բունդեսթագն օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը

Բունդեսթագն օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը

Մայիսի 19-ին Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ռուս գործարարների դեմ պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ DPA գործակալությանը հղումով։

Նախկինում Գերմանիան չուներ օրենսդրական դաշտ, որը թույլ կտար նպատակային կերպով փնտրելու պատժամիջոցների տակ հայտնված անձանց գույքը, ինչը բարդացնում էր պատժամիջոցների կիրառումը։ Բացի այդ, այդ անձանց ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները հաճախ թաքնված էին բարդ կորպորատիվ կառույցների հետևում:

Գործակալության տվյալներով՝ նոր օրենքը ավելի հստակ է կարգավորում պարտականությունները և բարելավում է տարբեր օղակների միջև տվյալների փոխանակումը։ Սա թույլ կտա ավելի հեշտ հասանելիություն ստանալ գործարարների ակտիվներին:

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված գործարարներից կպահանջվի բացահայտել իրենց ունեցվածքի մասին տեղեկությունները։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է տուգանք կամ ազատազրկում։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը՝ խաղաղության պայմանագիր Մոսկվայի և Կիևի միջև։

 

  • Կիսվել: