երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024

Բունդեսթագի պատգամավորի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ակտիվ համագործակցությունը, կարեւորել մեր երկրում հատկապես ժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գերմանական կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը:

Բունդեսթագի պատգամավորի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակը, կարեւորել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխավորման հարցը:

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման կարեւորությանը` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանն այդ որոշմանն աջակցելու համար:

  • Կիսվել: