հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված սպառնալիքներին

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված սպառնալիքներին

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն իր թվիթերյան էջում ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հարգելի ԵՄ, վերջապես ավելի շատ ուշադրություն դարձրեք այս հակամարտությանը։ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ նույն ձևով վարվելը, համահավասար քաղաքականությունը խելամիտ չէ և վտանգավոր է։ Հայաստանին ավելի շատ պետք է աջակցել ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության համար պայքարում՛՛:

 

 

  • Կիսվել: