չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բուհերում գենդերային անհավասարություն է. սովորողներից 4-ից 1-ն է տղա, տղաների համար կրթությունը պետք է գրավիչ դարձնել. Խաչատրյանը՝ Անդրեասյանին

Բուհերում գենդերային անհավասարություն է. սովորողներից 4-ից 1-ն է տղա, տղաների համար կրթությունը պետք է գրավիչ դարձնել. Խաչատրյանը՝ Անդրեասյանին

Մեր բուհերի սեռական պատկերը մտահոգիչ է. Օրինակ, Ամերիկյան համալսարանում 4-ից 1-ն է տղա, Ֆրանսիականում՝ թվերը չունեմ, բայց վիզուալ նույն պատկերն է, այլ բուհերում նույն իրավիճակն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ընդգծելով, որ եթե մինչ այս խոսում էինք կանանց, աղջիկների ներգրավվածությունը մեծացնելու մասին, հիմա հակառակ պրոցեսն ունենք։ «Այս տենդենցը, այս միտումը չի՞ մտահոգում նախարարությանը, որևէ քայլ ձեռնարկելո՞ւ եք տղաների համար բարձրագույն կրթությունը ավելի գրավիչ դարձնելու համար»,-հարցրեց Խաչատրյանը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մեր բուհական համակարգում բակալավրիատի մակարդակում 57% իգական սեռի ներկայացուցիչներ են։ «Այո, մենք տեսնում ենք տենդենցը, որ ամեն տարի ավելի շատ աղջիկներն են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, քան տղաները, սա մի բան է, որը միայն Հայաստանին  բնորոշ չէ, պետք է ասեմ, աղջիկների մրցակցային զորեղացումը նկատելի է, և սա նշանակում է, որ այո, մենք պետք է տղաներին ուղղված առանձին խրախուսման ծրագրեր ունենանք, ինչի մասին կմտածենք»։

  • Կիսվել: