երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԲՏԱ նախարարը Մուխիտդինովի հետ քննարկել է փոստային կապի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը

ԲՏԱ նախարարը Մուխիտդինովի հետ քննարկել է փոստային կապի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովին եւ գործադիր տնօրենի  տեղակալ Նատալյա Զորյային։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Երեւանում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Փոստային կապի եւ փոստային կապի օպերատորների միության համատեղ 55/44-րդ նիստի օրակարգին առնչվող հարցերին։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի համար հեռահաղորդակցության ոլորտի կարեւորությունը, անդրադարձել  այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին ու զարգացումներին, ներկայացրել փոստային կապի ոլորտում իրականացված բարեփոխումները։

  • Կիսվել: