կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը  աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

 

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

  • Կիսվել: