ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրյուսելում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Մոտ մեկ ժամ առաջ Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ադրբեջանի նախագահին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
 
«Ընթացիկ հարցերի քննարկումներից բացի, կողմերը քննարկել են նաեւ Եվրոպական Միության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումը: ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ամբողջությամբ համապատասխանում է երկու կողմի շահերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Հանդիպման ձևաչափը տետատետ է, մասնակցում են միայն երկու առաջնորդները։ 
 
Ավելի ուշ Շառլ Միշելը կհանդիպի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Կիսվել: