հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում:

Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, որը նկար և տեսանյութ է հրապարակել հանդիպումից:

Հիշեցնենք, որ մինչև եռակողմ հանդիպումը, Փաշինյանն ու Միշելն անց են կացրել առանձնազրույց: Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն ու Եվրախորհրդի ղեկավարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու այլ հարցեր:

  • Կիսվել: