ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Նման հանդիպումները շարունակական կլինեն

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Նման հանդիպումները շարունակական կլինեն

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: 

Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: