երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Բռնցքամարտի հայկական ժառանգությունը». ամփոփվել են մրցույթի արդյունքները

«Բռնցքամարտի հայկական ժառանգությունը». ամփոփվել են մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով:

Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Մայիսի 7-ից 14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայ բռնցքամարտիկների՝ տարբեր տարիներին գրանցած հաջողությունների վերաբերյալ հարցեր: Այն օգտատերը, որն առաջինն է պատասխանել «Ո՞ր բռնցքամարտիկն է և ե՞րբ է նվաճել տիտղոս» հարցին, ճանաչվել է «օրվա հաղթող»:

Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան:

Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած ութնյակին՝

07.05.2022 – Հարութ Ավետիսյան, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան
08.05.2022 – Աննա Ավետյան, Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան
09.05.2022 – Հայարփի Դավթյան, Տավուշի մարզ, Գոշ գյուղ
10.05.2022 – Անահիտ Գաբրիելյան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
11.05.2022 – Սեդա Ավագյան, քաղաք Երևան
12.05.2022 – Գոհար Ամիրխանյան, Տավուշի մարզ, Գոշ գյուղ
13.05.2022 – Մկրտիչ Գաբրիելյան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
14.05.2022 – Էլինա Դանիելյան, քաղաք Երևան:

Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով:

  • Կիսվել: