կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչներ Վազգեն Բադալյանի, Հարություն Նազարյանի և Իսրայել Հակոբկոխյանի գլխավորությամբ՝ մեծաքանակ թիմով` 28 մարզիկով, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 
 
Ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները մեկ նախապատրաստական փուլ էլ կանցնեն «Օլիմպավանում»։

  • Կիսվել: