երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Բրիտանացի նախարար Ուենդի Մորթընը այցելել է Ծիծեռնակաբերդ

Բրիտանացի նախարար Ուենդի Մորթընը այցելել է Ծիծեռնակաբերդ

Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:

Այսօր նախարարը նաև ծանոթացել է եվրոպացի միսիոներիների ու հայ ժողովրդի բարեկամների հիշատակը հավերժացնող հուշապատի պատմությանը:

  • Կիսվել: