կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բորելն իր ու Բայրամովի զրույցը բնորոշել է որպես «կառուցողական»

Բորելն իր ու Բայրամովի զրույցը բնորոշել է որպես «կառուցողական»

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան էջում անդրադարձել է իր ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ 

Բորելը, մասնավորապես, գրել է. ՛՛Կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և Լաչինի միջանցքի փակումից հետո ԵՄ ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ՛՛Ինտերֆաքս-Ազերբայջան՛՛-ի, Բայրամովն ասել է, թե ՛՛Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ՛՛:

Հիշեցնենք, որ Արցախը ՀՀ-ին կապող միակ ուղին՝ Լաչինի ճանապարհը, ադրբեջանցիները փակել են դեկտեմբերի 12-ից: այդ պատճառով Արցախն արդեն հասել է հումանիտար աղետի եզրին:

  • Կիսվել: