Բորելն Ադրբեջանին և Հայաստանին հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով` ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից՛՛:
Բորելը նշել է նաև, որ իրենք ողջունում են երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները: