կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում. Գրիգորյան

Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում. Գրիգորյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե կա՞ արդյոք Բաքվի համաձայնությունը:

Նա հավելել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնել են հունվարի վերջին սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստն անցկացնել: Բացի այդ, հունվարի 4-ին հայկակական կողմը խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է փոխանցել Ադրբեջանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանն ասել էր, թե խաղաղության պայամանագրի շուրջ հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ադրբեջանական կողմի հետ:

՛՛Բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել՛՛,-հավելել էր նա՝ նշելով, այնուամենայնիվ, որ ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց է գրանցվել:

  • Կիսվել: