ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը, եթե, իհարկե, պաշտպանության նախարարությունը նման հրաման կտա»․ Սյունիքի մարզպետ

«Բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը, եթե, իհարկե, պաշտպանության նախարարությունը նման հրաման կտա»․ Սյունիքի մարզպետ

Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է, Սյունիքը պետք է լինի ամուր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Արցախն էլ էր մեր ողնաշարը, մտավախություն չունե՞ք, որ Արցախից հետո Սյունիքն էլ է տարածքային կորուստների առջև կանգնելու, հետաքրքրվեցին լրագրողները՝ մարզպետից։

«Եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Սյունիքի բնակչությունն ամբողջությամբ պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար իր կյանքը տալ։ Հենց պաշտպանության նախարարությունը դրա անհրաժեշտությունը կտեսնի ու մեզ կասի նման հրաման, մենք բոլորս միասին պատրաստ ենք։ Պատրաստ ենք ցանկացած սցենարի, եթե, իհարկե, Պաշտպանության նախարարությունը կտա (հրամանը-խմբ․)»,- ասաց նա՝ Պաշտպանության նախարարության լռության հավանականության մասին ճշգրտող հարցին ի պատասխան՝ հորդորելով  թեման չտանել» այլ դաշտ։

 
 

 

  • Կիսվել: