շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն կդառնա

«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն կդառնա

Այսօր՝ հունվարի 29-ին տեղի ունեցավ «Բոլորին դեմ եմ» շարժման մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում շարժման անդամներից Հովսեփ Ղազարյանը, Արամ Քոչարյանը և Իշխան Գևորգյանը ներկայացրին շարժման նպատակները ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։ 

«Բոլորին դեմ եմ» շարժմանը, որը մեկնարկել է 10 օր առաջ, արդեն միացել է 473 մարդ։ Իշխան Գևորգյանի խոսքով, շարժման անդամները տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող մարդիկ են, որոնք միավորվել են երեք նպատակի շուրջ։

«Մեր հաջողելուց 100 օր հետո լինելու են արտահերթ ընտրություններ։ Ու քանի որ այդ ընտրություններին չի կիրառվելու վարչական ռեսուրս, շատ մեծ հավանականությամբ մեկ ուժ չի հավաքելու մեծամասնություն։ Քաղաքական ուժերը ստիպված են լինելու կոալիցիա կազմել, գործել միասին ու անընդհատ պատասխանատվություն կրել միասին»,- ասաց Գևորգյանը։

«Բոլորին դեմ եմ» շարժման հիմքի վրա փետրվարի 1-ին կստեղծվի համանուն կուսակցությունը։ 

  • Կիսվել: