շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն ․ Արայիկ Հարությունյան

Վաղը բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն ․ Արայիկ Հարությունյան

 Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ նապարար Արայիկ Հարույունը։

«Անցած ամբողջ շաբաթը, երբ արձակուրդ էր հայտարարված, մենք ուշադիր հետևել ենք այն տենդենցներին, որ կան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց նախարարը։

Նա նաև նշեց, որ ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների, կորոնավիրուսի հետ կապված։

«Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-հայտնեց նա, և հավելեց, որ ուշադիր հետևում են իրավիճակին։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

  • Կիսվել: