կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բոլոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը․ Սուքիասյան

Բոլոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը․ Սուքիասյան

Բոլորն ականատես եղան, թե որ քաղաքական ուժը ապահովեց Երեւանի ավագանու նիստի քվորումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Հետագա բոլոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը: Մենք արձանագրեցինք, որ ընդունվելիք թանկացումները Նոր տարվա  դեկտեմբերի 31-ի գիօշերը երեւանցիներին մատուցելու են նվեր՝ թանկացումների տեսքով: Քաղաքական ուժերը էլ ավելի են պարզաջրվում:

«Մայր Հայաստանը» շարունակելու է երեւանցիների շահերը պաշտպանել, ինչպես նաեւ  այն քաղաքացիների, որոնք չեն եկել ընտրության կամ ձայն չեն տվել «Մայր Հայաստանին»:

Բյուջեի եւ թանկացումների վերաբերյալ բոլոր թվաբանական, ելքային եւ մուտքային հնարավոր սողնացքներից բխող ֆինանսական արտահոսքերի բոլոր դրվագներին, նյուանսներին «Մայր Հայաստանը» կանդրադառնա, բայց ամենակարեւորը քաղաքացիները արդեն շատ պարզ հասկացան՝ ով ով է, ով ինչ դիրքորոշում ունի»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի ավանագու նիստին գրանցվեց ավագանու 36 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն», խմբակցություններից։

Ավելի ուշ ավագանու նիստին ներկայացան ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը, սակայն «Հանրային ձայն»-ը մտավ նիստերի դահլիճ՝ ապահովելով քվորում։

  • Կիսվել: