կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍՈՒ-30-ների զինամթերքի ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր․ Արմեն Գրիգորյան

ՍՈՒ-30-ների զինամթերքի ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր․ Արմեն Գրիգորյան

Դրա մասով բոլոր պարզաբանումները տրված են, որևէ ավելացնելու բան չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով «Իսկանդերի» վերաբերյալ հարցի մասին:

Գրիգորյանին հարց ուղղեցին նաև ՍՈւ-երի մասին, թե ինչու Հայաստանը մինչ պատերազմը հրթիռ ձեռք չի բերել.

«ՍՈՒ-30-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ ՍՈՒ-30-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր՝ ՍՈՒ-30-ի հետ կապված, չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ է ունեցել»։

  • Կիսվել: