Բոլոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել»․ պատգամավոր
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին սատարելու վերաբերյալ։
Նա, մասնավորապես, նշել է․
«Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն,որը վերաբերվում է Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին սատարելուն։ Հիշեցնեմ,որ թուրքերն անթաքույց փորձում են զավթել հունական և կիպրոսյան ծովային տնտեսական գոտիների մի մասը։
Իրենց հայտարարության մեջ թուրքերը խիստ վրդովված գանգատվեցին մեր դիրքորոշումից (իրապես թուրքական «նագլիությունը» չունի չափ ու սահման)։
Այստեղ կարելի է միանշանակ փաստել,որ որքան մենք կլինենք նախաձեռնող թուրքերին հակազդելուն բոլոր ուղղություներով ,այդքան թուրքերը կլինեն «խելոք» և բնականաբար կառուցողական )...
մի խոսքով, կրկնեմ ևս մեկ անգամ. բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել», դրանք ուրիշ լեզու չեն հասկանում)»։


