շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը. Կանադայի ԱԳ նախարար

Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը. Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն իր թվիթերյան էջում գրառում է արել Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով:

Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն՛՛:

 

  • Կիսվել: