շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բոլոր իրավական հիմքերը կան ՌԴ-ի համար ուժ կիրառելու. խոսքը հակաահաբեկչական գործողությունների մասին է. Մարուքյան

Բոլոր իրավական հիմքերը կան ՌԴ-ի համար ուժ կիրառելու. խոսքը հակաահաբեկչական գործողությունների մասին է. Մարուքյան

Իմ ակնկալիքն այն է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը և մարդասիրական զինադադարը կայանան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՌԴ-ն այստեղ պոզիտիվ պարտականություն ունի՝ պարտադրելու ձեռք բերված պամանավորվածությունները: Բոլոր իրավական հիմքերը կան՝ ուժ կիրառելու. խոսքը հակաահաբեկչական գործողությունների մասին է: Տեռորիստներին հարվածելը լեգիտիմ է համարվում, և ՌԴ-ի կողմից նման գործողություն իրականացնելու իրավունքները վերջին 20 օրում ձևավորված են», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: