կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլոր հարցերը մեր սեղանին են, քննարկում ենք. Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ անդամի թեկնածու դառնալու մասին

Բոլոր հարցերը մեր սեղանին են, քննարկում ենք. Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ անդամի թեկնածու դառնալու մասին

Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր եւ մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները եւ հարցերը քննարկել. Բոլոր հարցերը մեր սեղանին են, քննարկում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու խնդիրը:

Հարցին՝ ի՞նչ կտա Հայաստանի ԵՄ-ի հետ հարաբերությունների նման սերտացումը, եւ դա ինչպես կազդի ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունների վրա, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի հետ կապված պետք է ՀԱՊԿ-ից հարցնել, թե մեր հարաբերություններն ինչպիսին կլինեն: Ես ասացի, որ մեր օրակարգում կան տարբեր հարցեր եւ բոլոր հարցերը սեղանի վրա են, քննարկում ենք»:

  • Կիսվել: