Բոլոր գործողությունները ուղղված են Սյունիքի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար. Վարչապետ
Բոլոր գործողությունները ուղղված են Սյունիքի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար։ Այս մասին այսօր Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առանց այն էլ վիճակը բարդ է։ Բոլոր գործողությունները ուղղված են Սյունիքի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար։ Այո, կան սահմանների որոշակի կետեր և այդ կետերին տեղակայվում են հայ և ռուս սահմանապահները։ Իրավիճակը առանց այն էլ բարդ է, բայց այդ իրավիճակը չներկայացնենք կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի բարդ, քան կա իրականում»,- ասաց նա։
Քաղաքացու այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները արդեն Սյունիք են մտնում, քաղաքացիներն են նրանց հետ շփվում, Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ ոք Սյունիք չի մտել, Սյունիքից ոչինչ չի տրվել»։


