կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Բողոքի ցույցեր թուրք-ադրբեջանական ագրեսսիայի դեմ աշխարհի տարբեր անկյուններում

Բողոքի ցույցեր թուրք-ադրբեջանական ագրեսսիայի դեմ աշխարհի տարբեր անկյուններում

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներում բողոքի ակցիաներ են իրականցնում ընդդեմ թուրք-ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։

Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ նրանք վանկարկել են «Հաղթելու ենք», երգել են Հայաստանի օրհներգը՝ այդպիսով աջակցություն հայտնելով հայ զինվորներին:

Մասնակիցները հայտարարել են, որ աշխարհը չպետք է թույլ տա երկրորդ Հայոց ցեղասպանություն:

Հարյուրավոր ամերիկահայեր ցույցի են դուրս եկել Սպիտակ տան դիմաց՝ ի աջակցություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի։  Լոս Անջելեում մի քանի ժամ փակել են գլխավոր փողոցներից մեկը ակցիաներ իրականացրել CNN-ի և LA times-ի դիմաց՝ պահանջելով ամբողջական և հավաստի տեղեկություններ հաղորդել Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին։

Ակցիաներ են իրականացրել նաև Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բնակովող մեր հայրենակիցները։

No description available.

 

  • Կիսվել: