Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցով․ Արմեն Գրիգորյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկությանը։ Նա այդպիսի լու
«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում:
Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։ Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է ներկայիս ցույցերին, ապա ցույցերի կազմակերպիչներն ավելի քան 1 ամիս իրացնում են բողոքի ցույցներ իրականացնելու իրենց իրավունքը։
Դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցով»,- ասաց նա։