ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց` ռազմական դրության չեղարկման պահանջով․ ուղիղ

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց` ռազմական դրության չեղարկման պահանջով․ ուղիղ

Մի խումբ քաղաքացիներ ԱԺ դիմաց բողոիք ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռազմական դրության չեղարկում։

Ցուցարարները հավաքվել են Ազգային ժողովի պատգամավորական մուտքի մոտ։ Քիչ առաջ Ազգային ժողով եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ում ցուցարարները նույն վանկարկումներով դիմավորեցին։ Խաչատրյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց՝ ռազմական դրությունը չեղարկելու նախագծին ծանոթ չէ, կգնա, ներսում կծանոթանա։

Նշենք, որ նիստն «Իմ քայլը» խմբակցության  առաջարկով ընդմիջվել է 20 րոպեով։ Պատգամավորներ ցանկցել են որոշ ճշտումներ անել կառավարությունից։

  • Կիսվել: