շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բլինքենը Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

Բլինքենը Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը հնարավոր է, եւ կարեւոր դեր պետք է խաղա ուղիղ երկխոսությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցություններին, որոնք սկսվելու են Վաշինգտոնում հունիսի 27-ին, Միլլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որոնք կցանկանար քննարկել։ «Քննարկումները, որոնք կանցկացվեն այստեղ, շատ նուրբ դիվանագիտական են»,- ասել է խոսնակը՝ ընդգծելով, որ բանակցությունները տեւելու են մինչեւ հունիսի 29-ը։

«Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եւ որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման եւ ամուր ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Մեթյու Միլլերը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությանը արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ և, ապա, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակացույցի մանրամասները։ 

Ըստ այդմ, այսօր, Երևանի ժամանակով 16։45, կհանդիպեն Էնթոնի Բլինքենն ու Արարատ Միրզոյանը, ապա, ժ․17։25, Բլինքենն ու Բայրամովը, իսկ 18։00-ին կմեկնարկի Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։ 

  • Կիսվել: