երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բլինքենը և Ֆոն դեր Լայենն Ալիևին ասել են, որ օրակարգում այն է, ինչի մասին հայտարարվեց. նա դա հասկացել է․ Օ՛ Բրայեն

Բլինքենը և Ֆոն դեր Լայենն Ալիևին ասել են, որ օրակարգում այն է, ինչի մասին հայտարարվեց. նա դա հասկացել է․ Օ՛ Բրայեն

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենն անդրադարձել է Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բանակցությունների նախաշեմին ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությանն ու արդյունքներին, հայտնում են ԶԼՄ-ները

Նա նշել է, որ պետքարտուղար Բլինքենն ու նախագահ Ֆոն դեր Լայենը լավ ու կառուցողական խոսակցություններ են ունեցել նախագահ Ալիևի հետ, ասել են, որ գնում են հենց այն ճանապարհով, որը նկարագրվեց այսօր:

«Նախագահը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը-խմբ․) դա հասկացավ, նա ունի ակնարկներ և նախապատվություններ, թե ինչպես կարող ենք անել դա, բայց նաև ասաց, որ յուրաքանչյուր երկրի հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ տվյալ երկրի գործն են։ Այսպիսով, մենք կշարունակենք աշխատել հենց այդ ոգով՝ աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Դա լավագույն ճանապարհն է տարածաշրջանի համար, դա այն է, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,-ասել է Օ՛ Բրայենը:

Նա խոսել է նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներգրավվածության ու հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակի մասին:

Այս առնչությամբ Օ՛ Բրայենն ասել է. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատմական, շարունակական դեր է խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում, և մենք հույս ունենք, որ կարող ենք աջակցել Հայաստանի ժողովրդին, քանի որ նրանք ընտրում են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ուղին: Մենք գիտենք, որ շարունակական խոսակցություն կա Երևանի և Մոսկվայի միջև, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է աջակցել և հարգել Հայաստանի ժողովրդի ընտրությունը։

Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից աջակցվող ապատեղեկատվական ջանքեր, լրատվամիջոցներում տեղեկատվության նման շահարկումը սպասելի էր, կարծում եմ՝ տեսել եք, թե ինչ մեղադրանքներ են հնչում այս համաժողովի կապակցությամբ, այն մասին, թե ինչի մասին է այն լինելու կամ չի լինելու։ Այս համաժողովը շատ հստակ ճանապարհ է աջակցելու Հայաստանի ժողովրդին իր ընտրած քաղաքական ճանապարհին և դա անելու այնպես, որ խրախուսի տարածաշրջանային և խաղաղ տնտեսական ինտեգրումը, որին մենք աջակցում ենք, և որը կցանկանար Հայաստանի կառավարությունը, բայց նաև որին պատրաստ կլիներ հետամուտ լինել նաև Ադրբեջանի կառավարությունը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: