հինգշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2022
Բլինքենն օգնություն է առաջարկել Փաշինյանին սահմանագծման և սահմանազատման հարցում

Բլինքենն օգնություն է առաջարկել Փաշինյանին սահմանագծման և սահմանազատման հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել սահմանազատման և սահմանագծման ջանքերում և խրախուսել առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակման կարևորությունը Հարավային Կովկասում առկա մարտահրավերները լուծելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն երկկողմ ձևաչափով և գործընկերների ներգրավմամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Պետքարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությանը՝  տարածաշրջանի խաղաղության, կայունության ու բարգավաճման համար։

 

  • Կիսվել: