չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պետք է դիտարկել խոցված, տուժած բիզնեսներին հարկային արձակուրդ տրամադրելու հարցը. ԼՀԿ պատգամավոր

Պետք է դիտարկել խոցված, տուժած բիզնեսներին հարկային արձակուրդ տրամադրելու հարցը. ԼՀԿ պատգամավոր

Պետք է դիտարկել խոցված, տուժած բիզնեսներին հարկային արձակուրդ տրամադրելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Չափազանց կարեւոր է արտակարգ դրության ժամանակ տույժ-տուգանքներից առհասարակ ազատել բիզնեսը: Կոչ կանեմ կառավարությանը նաեւ վերանայել այն մոտեցումը, թե հարկային արձակուրդներ չեն տրամադրվելու: Մենք պետք է ցույց տանք, որ մենք բիզնեսի կողքն ենք»,- նշեց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով՝ եթե բանկերն օրենքի ուժով հրաժարվեն տոկոսների հաշվարկից, ապա կառավարությունը իրավունք ունի օրենքով բիզնեսին ազատել այդ տույժերից արտակարգ դրության պայմաններում։

  • Կիսվել: