«Բիզնես դասով» եմ մեկնում արտերկիր, որովհետև պետք է քնեմ, նոր գնամ հանդիպումների. Ալեն Սիմոնյան
Գործուղման մեկնող պատվիրակությունները այնքան են, որքան պահանջում է աշխատանքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մասնավորապես, ինքը, հաճախ շատ մեծ պատվիրակությամբ է մեկնում այս կամ այն երկիր:
«Արողակարգը բնական է պետք է գնա և կազմակերպի աշխատանքը, հանդիպումները, տեղավորումը, հետո մեկնումը, վերադարձը և այլ բաներ: Կա «պերեդավիկ» հասկացողություն, որը գնում է և սկզբից նախապատրաստում է այցը, և հետագայում նաև ամբողջ պատվիրակությունն է մեկնում: Օպերատորը գալիս է, որպեսզի լուսաբանի, դուք տեսնեք հարկատուների փողերը որտեղ են ծախվում, լուսանկարիչը գալիս է, որ այդ մասն ապահովի, գալիս է իմ խոսնակը, որպեսզի իմ նյութերը, հանդիպումները ուղարկի, որ դուք դրա մասին տեղեկացված լինեք։ Գալիս է իմ անվտանգության աշխատակիցը, կախված երկրից և կախված այդ միջոցառմանը ի՞նչ մասնակիցներ կան: Օրինակ հակառակորդ պետության մասնակիցներ կան, թե չկան, օրինակ պե՞տք է որ հյուրանոցում դռան մոտ մեկը լինի, թե պետք չի լինի»,-ասաց նա՝ հիշեցնելով Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դեպքը:
Դրանից հետո գալիս են պատգամավորները, որ չբողոքեն և չասեն՝ մեզ ոչ մի տեղ չեն տանում, նաև գալիս են բարեկամական խմբի ներկայացուցիչները, որովհետև բոլոր երկրներում կան բարեկամական խմբեր:
Այս այցերը նաև պայմանավորված են նրանով, որ օրինակ, Եվրոխորհրդարանում տարբեր գործընթացներում, այդ թվում վիզաների ազատականացման հարցում առաջընթացը, արդյունք լինի.«_ԱՍԱՑ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Բալթյան երկրներ իրենց այցին, նա ասաց. ««Աննախադեպ բանի ենք հասել ՀՀ անվտանգության և քաղաքական կշիռի ավելացման առումով. հունվարի 20- 22-ին Հայաստան են այցելելու Նորդիկ-Բալտիկ երկրների, ութ երկրների Ազգային ժողովի նախագահներ և այստեղ կոնֆերանս է անցկացվելու»:
Ինչ վերաբերում է թանկարժեք, տոմսեր գնելուն, ԱԺ նախագահն ասաց. «Հիմնականում ուղիղ թռիչքներ չկան, այդ թռիչքները երկու մասով են: Ենթադրենք լինում է դեպք, որ ես պետք է իջնեմ ժամը 8:00-ին առավոտյան, գիշերը չքնելուց հետո միանգամից գնամ հանդիպման այդ երկրի նախագահի կամ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի հետ: Այդ պարագայում ես աթոռների վրա հաճախ քնում եմ, որովհետև Հայաստան թռչող ինքնաթիռների միայն մեկ-երկու ինքնաթիռների պարագայում է բիզնես կլասը ռեալ բիզնես կլաս: Մնացած բոլորի պարագայում, ուղղակի կողքիդ մարդ չի նստում, և ջուր են տալիս սկզբից։
Առնվազն իմ պարագայում պետք է, որ ես քնեմ, որ կարողանամ գիտակցել անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում։ Որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք չենք թաքցրել»,-ասաց Ալեն Սիմոնյանը: