երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 ԲՀԿ-ն ընտրել է նիստերից բացակայելու տարբերակը . «Հրապարակ»

ԲՀԿ-ն ընտրել է նիստերից բացակայելու տարբերակը . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ն երեկ դարձյալ ներկա չէր Նիկոլ Փաշինյանի «չընտրության» նիստին։ Արդեն որերորդ նիստն է՝ նրանք բոյկոտում են Փաշինյանի մասնակցությամբ նիստերը, եւ «մեծարգո պարոն վարչապետին» թունդ ընդդիմադիր հարցեր ուղղելու բեռը մնում է «Լուսավոր Հայաստանի» փխրուն ուսերին։

Իրականում, ԲՀԿ-ն նիստերին չգալով, հատկապես այս նախընտրական փուլում, երբ չգիտեն՝ ընտրություններն ինչպես կավարտվեն, չեն ուզում սրել Փաշինյանի հետ հարաբերություններն ու առճակատման գնալ։ Իսկ դահլիճ գալ եւ հարցեր չտալ կամ ԼՀԿ-ի նման «կառուցողական-ընդդիմադիր» հարցեր տալ, կնշանակի «փչանալ»։ Կասեն՝ ԲՀԿ-ն իշխանության հետ խաղերի մեջ է։ Դրա համար ընտրել են նիստերից բացակայելու տարբերակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: