հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԲՀԿ խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ԲՀԿ խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Այս պահին իշխանությունը հերթական անգամ փորձելու է ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ խոսելով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին զրկելու նախագծի մասին:

Աբովյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս շոուին՝ հավելելով, որ Զոհրաբյանին պաշտոնից զրկելու դեպքում ԲՀԿ-ն որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնում. «Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին, իսկ այդ վաղը հեռու չէ:

Մենք այս հակասահմանադրական ու անբարո քննարկումը որակավորում ենք որպես քաղաքական հետապնդում ու հաշվեհարդար Նաիրա Զոհրաբյանի հանդեպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Մենք չենք մասնակցելու այդ կրկեսին»:

  • Կիսվել: