կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին

Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին:
 
Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց է ունեցել Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Դեսպան Բալայանը անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին: Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
 
Արարողությունից հետո Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա էին ԱԳՆ ներկայացուցիչներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքի կառույցներից և գործարար շրջանակներից:

  • Կիսվել: