երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ». Լուկաշենկո

Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ». Լուկաշենկո

Պետք չէ մեզ համեմատել, ասել, թե մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ կան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հորդորելով նախընտրական քարոզարշավի ընթացքում Բելառուսում իրավիճակը չհամեմատել Ուկրաինայի և Հայաստանի իրադարձությունների հետ, հաղորդում է Ria.ru-ն։

«Պետք չէ մեզ համեմատել, թե մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, ինչը Հայաստանում և Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպով դասավորվել: Միայն թե մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք», - ասել է Լուկաշենկոն:

Ըստ Լուկաշենկոյի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Ուկրաինայում, Զելենսկին և Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են:

«Այդ մարդիկ տաղանդավոր են և ամենակարևորն՝ իրենց երկրի հայրենասերները: Իսկ մեր մոտ ոմանք ուզում են մեկ կոպեկով վաճառել այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանությունների կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծվել։ Հետևաբար, դա չի կարելի թույլ տալ: Մենք երբեք թույլ չենք տա իրավիճակի ապակայունացում մեր երկրում», - հայտարարել է հանրապետության ղեկավարը:

  • Կիսվել: