երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բեկումն անխուսափելի է, վճռական ենք տրամադրված՝ ընդլայնել քաղաքական ազդեցությունը․ «Արդար Հայաստան»

Բեկումն անխուսափելի է, վճռական ենք տրամադրված՝ ընդլայնել քաղաքական ազդեցությունը․ «Արդար Հայաստան»

Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ակտիվի նիստը, որի ընթացքում քննարկվել է ս․թ․ մայիս ամսին կայանալիք կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը՝ օրակարգում ունենալով կուսակցության նոր ծրագիրն ու կանոնադրությունը հաստատելու, նոր կառավարման խորհուրդ ու կուսակցության նախագահի ընտրության հարցերը։ այտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․

«Բացի այդ, քննարկվել է երկրում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային սպառնալիքներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

«Արդար Հայաստան» կուսակցությունը վճռական է տրամադրված առաջիկայում իր քաղաքական ազդեցությունն առավել ընդլայնելու գործում՝ հաշվի առնելով մեր երկրում ընթացող գործընթացները, ինչպես նաև գոյություն ունեցող ներքին ու արտաքին մարտահրավերները։

Ամեն ինչ առջևում է, մենք վճռական ենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման գործում, շարժվում ենք առաջ դեպի իսկապես հզոր ու արդար Հայաստան․․․

ԲԵԿՈՒՄՆ անխուսափելի է․․․»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: