շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԲԴԽ նախագահը եթե էսօր չիջնի, տուն չի գնալու․ Կարին Տոնոյան

ԲԴԽ նախագահը եթե էսօր չիջնի, տուն չի գնալու․ Կարին Տոնոյան

Այս շենքում կա նիստերի դահլիճ, որտեղ իրենց փառահեղ նիստերն են անցկացնում թող ընդունեն ծնողներին: Էստեղ ամենաշատը կլինեն 50-60 ծնողներ, եթե տեղ չլինի, միջանցքում կկանգնենք: Բոլոր ծնողներով ենք բարձրանալու, փոխանցե՛ք իրենց: Հուսով եմ՝ ծնողների հետ ընդհարում չեն ուզում։ ԲԴԽ-ի մոտ դիմելով ոստիկանին՝ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը:

Նշենք, որ ԲԴԽ նախագահն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի հետ. վերջինները մերժում են՝ պահանջելով իջնել: 

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:

Տուժողի իրավահաջորդ, զոհվածի մայր Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծնողների նկատմամբ բավական կամայական մոտեցում կա, և հենց սկզբից դատավորն այնպիսի վերաբերմունք էր արտահայտում, որից պարզ էր՝ իրենց ներկայությունը նիստին ցանկալի չէ։
 
«Մեր պահանջն է, որ պարտադիր մասնակցենք նիստերին, և մեզ երրորդ անձի կարգավիճակ տրվի, որ կարողանանք հարցեր տանք։ Մենք շատ բան ունենք ասելու, քանի որ այն փաստերը, որին մենք ենք տիրապետում, ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ դատավորը չեն տիրապետում։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր ծնող գնացել է իր երեխայի դեպքի հետևից, և շատ փաստեր ունեն, որ պետական դավաճանություն է կատարվել»,- ասաց Տոնոյանը։

  • Կիսվել: