ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:

Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»:

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ձայնագրություն է հրապարակել, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։

Հրապարակված ձայնագրության մեջ նրա հարցին, թե Ջհանգիրյան, քո  ինչի՞ն է պետք այս ամեն ինչը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացիր»,-ասել է Ջհանգիրյանը։
 

  • Կիսվել: