ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ ահազանգել են, որ իրենց հրահանգված է պարտադիր մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին. Վարդանյան

Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ ահազանգել են, որ իրենց հրահանգված է պարտադիր մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին. Վարդանյան

Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ այսօր ինձ ահազանգել են, որ իրենց հրահանգված է վաղը պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված երթին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Սա ուղղակի աբսուրդ է` սեփական PR-ի համար սուգն օգտագործել և վարչական ռեսուրս կիրառելով մարդկանց ստիպել մասնակցել երթին, որպեսզի սեփական ոչնչության հասնող «ես»-ը շոյել:

Հարգելի´ վարչական շրջանի ղեկավարներ, մի´ արեք: Այս ամենաթողությունը շուտով ունենալու է իր տրամաբանական ավարտը: Այնպես արեք, որ վաղը պարզ ճակատով կարողանաք ապրել»,- գրել է Վարդանյանը:

 

  • Կիսվել: