ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը. ԱՀ ԱԺ նախագահ

Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը. ԱՀ ԱԺ նախագահ

Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանված, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև՝ պարսկերեն, թուրքերեն, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ելք չկա: Այս մասին այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը՛՛:

 

  • Կիսվել: