չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայրամովը Հայաստանին «կոչ է անում հրաժարվել քաղաքական հիստերիայից» ու անցնել սահմանազատման

Բայրամովը Հայաստանին «կոչ է անում հրաժարվել քաղաքական հիստերիայից» ու անցնել սահմանազատման

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին խուսափել քաղաքական հիստերիայից՝ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելիս և այս գործընթացում կիրառել պրագմատիկ մոտեցում: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Սահմանների սահմանազատումը չպետք է տեղի ունենա քաղաքական հիստերիայի տեսքով, այլ նորմալ պրագմատիկ պայմաններում և, ի վերջո, յուրաքանչյուր երկիր պետք է հարգի միջազգայնորեն ճանաչված սահմանները», - ասել է Բայրամովը։

Բայրամովն ասել է, որ նախկինում Ադրբեջանն ու Հայաստանը չեն սահմանազատել պետական սահմանը, ասելով, թե կան լուծումներ, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում:

  • Կիսվել: