հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայրամովը և Ռիկերը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Բայրամովը և Ռիկերը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի տարրերը եւ դրանից բխող հարցերը, տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:

Հանդիպման ընթացքում ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը "մինչև հիմա չի կատարել իր պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում" և "ամբողջությամբ դուրս չի բերել իր զինվորականներին Ադրբեջանի տարածքից" ։

Ավելի վաղ ամերիկացի դիվանագետը բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: