ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայրամովը ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հետպատերազմյան շրջանին վերաբերող հարցեր

Բայրամովը ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հետպատերազմյան շրջանին վերաբերող հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջից:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությամբ ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկմանը։

Արդյունավետ քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ-ի համագործակցության օրակարգի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան շրջանին վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: